ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Լարերը տեխնիկայի դարաշրջանի ռոմանտիկան են

Լարերը տեխնիկայի դարաշրջանի ռոմանտիկան են
11.02.2025 | 13:48

Լարեր, լարեր... Եթե քաոսային սարդոստայնի նման Երևանի փողոցներն ու բակերը պատած հաստ ու բարակ, երկար ու կարճ, սև ու սպիտակ, հատվող ու չհատվող լարերն իրար կապես, երևի մի քանի անգամ կարելի ա փաթաթել երկրագնդի շուրջը։ Լարերը քաղաքի դիմագծի անբաժանելի մասն են՝ ծածկում են քաղաքն՝ ինչպես քողը՝ ազնվազարմ տիկնոջ դեմքը։ Եթե լարախաղաց լինես, կարելի ա առանց ոտքդ գետնին կպցնելու շրջել ամբողջ Երևանում, ուր ասես՝ գնալ։ Իսկ եթե ծիտիկին պետք լինի ծրտել կոնկրետ մի բանի վրա, անպայման մի լար կգտնի, որի վրայից մի սանտիմետր ճշգրտությամբ կդիպուկամխտռի թշնամական թիրախը։ Թոշակառու ծիտիկները սիրում են իրար կողքի թառել շենքից շենք ձգվող ինչ-որ լարի, հետևել բակի անցուդարձին ու բամբասել։ Բակեր կան, որտեղ լարերն էնքան շատ են ու խճճված, որ երբ երկնքին ես նայում, թվում ա, թե ձկնորսական ցանցի մեջ ես։

Լարերը տեխնիկայի դարաշրջանի ռոմանտիկան են։ Նախ հայտնվեցին հեռագրալերերը, հետո՝ էլեկտրական լարերը, հեռախոսի լարերը, տրոլեյբուսի ու տրամվայի լարերը։ Ու երկրագունդը կամաց-կամաց խճճվեց տարբեր տեսակի լարերի մեջ։ Ինչ ասես՝ չի անցնում էդ լարերի միջով՝ էլ հնդկական սերիալներ ու թոք շոուներ, անհանգիստ լուրեր ու անհամ գովազդ, սոցցանցային իրարանցում, վեճեր ու խոստովանություններ, բարձր ու ցածր լարումների հոսանք։ Լարերի մի առանձին խավ են լվացքի պարանները։ Դրանք նույն լարերն են, բայց սրանց բովանդակությունը ոչ թե ներսում ա թաքնված, այլ բաց կախված ա վրայից։ Նրանք թաքցնելու բան չունեն։

Երևանի լարային նվագախմբի կարևոր անդամ են տրոլեյբուսի լարերը։ Դրանք ձգվում են փողոցի վերևում, փողոցի հետ թեքվում են ու ուղղվում, բարձրանում ու իջնում։ Եթե տրոլեյբուսի միջից գլուխդ հանես ու վեր նայես, կթվա, թե Յանդեքսի նավիգատորով նայում ես փողոցի գծագրին։ Մի ժամանակ փողոցի մեջտեղով տրամվայի լարեր էլ էին ձգվում, ու կարմիր տրամվայն էդ լարերին կպած՝ դանդաղ սողում էր՝ աջուձախ հրելով իր ճամփին հայտնված անհամբեր մեքենաները։

Բայց հիմա տրամվայի լարեր չկան, վերացան՝ տրամվայների ու ռելսերի հետ միասին։ Շուտով երևի տրոլեյբուսի լարերն էլ կվերանան, ու տրոլեյբուսները սեփական մարտկոցներով կշարժվեն։ Անտենաների լարերն էլ են կամաց-կամաց վերանում։ Աստիճանաբար լարերին սկսում են ալիքները փոխարինել։ Հավանաբար կգա ժամանակ, երբ լարերն ընդհանրապես կանհետանան, ու անգամ էլեկտրականությունը ուրիշ ուղիներով կփոխանցվի։

Ու միակ լարերը, որ միշտ եղել են ու կմնան, լվացքի պարանները կլինեն։ Լվացքը WiFi-ի վրա չես կախի։ Իսկ լվացքը միշտ կկախենք, որովհետև ինչքան էլ չորացուցիչներ հնարեն, մեկ ա՝ լվացքը պիտի արևի երես տեսնի։ Լվացքը մեր նման ա՝ արև չտեսավ, կնամշի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7240

Մեկնաբանություններ

alse">

Սոցցանցային գրառումներ

Թիկունքիդ հողն է՝ կանաչ ծածկոցով պինդ հողը
Թիկունքիդ հողն է՝ կանաչ ծածկոցով պինդ հողը

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

ՈՒկրաինայի նորագույն պատմության  ամենավառ գորշությունը
ՈՒկրաինայի նորագույն պատմության ամենավառ գորշությունը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ